Գերությունից վերադարձածին ազատազրկելը խոշտանգում է. Աննա Մելիքյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ժնևյան 3-րդ կոնվենցիան դրույթ է պարունակում այն մասին, որ գերությունից վերադարձած անձանց չպետք է  ներգրավել ակտիվ ծառայության մեջ՝ զինված ընդհարման համատեքստում։ Այս մասին «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, իրավապաշտպան Աննա Մելիքյանը։

Անդրադառնալով այլ երկրների փորձին՝ իրավապաշտպանը նշեց, որ, օրինակ, ԱՄՆ ԶՈՒ կանոնակարգով հստակ դրույթներ են սահմնավել, թե երբ է թույլատրելի հանձնվել գերի, երբ՝ ոչ, իսկ եթե հանձնվում ես, ինչ կարող ես ասել, ինչ՝ ոչ։

Խոսելով Իսրայելի մասին, Մելիքյանը հայտի դեպք հիշատակեց, երբ իսրայելցի զինծառայողը հայտնվել էր գերության մեջ՝ բավականին երկար ժամանակ՝ մի քանի տարի, և ամբողջ պետությունը նրան աջակցող միջոցառումներ էր անում՝ պաստառներով և այլն, որպեսզի ազատեն նրան․ «Եվ երբ որ նա ազատվեց գերությունից, շատ լուրջ մոտեցում ցուցաբերվեց գնահատման առումով՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, և թեև այդ անձը հերոսացվել էր, այնուամենայնիվ, նպատակահարմար չգտան, որ նա շարունակի ծառայությունը՝ ելնելով և՛ նրա առողջական, և՛ նաև բանակի առաջնահերթություններից»։

«Հայաստանում առաջնահերթությունները սխալ են դրված, այստեղ կաևոր է լրակազմն ապահովելը, կարևորվում է քանակը, ոչ թե որակը։ Մինչդեռ գերությունից վերադարձած անձը պետք է հավասարեցվի վիրավորին՝ հոգեբանական առումով․ նրան մարտական գործողությունների մեջ ներգրավելը կարող է վտանգ ներկայացնել և՛ իր, և՛ ծառայակիցների համար»,- նշեց Մելիքյանը։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե անգամ առկա է հանցակազմի հատկանիշներ և պետք է քննություն իրականացվի, գերությունից վերադարձած անձին ազատազրկելը քառակի-հնգակի սթրեսի ենթարկել է և խոշտանգում է։

Մանրամասները՝ տեսանյութում։