Մոսկվայում կարծում են, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված՝ գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին։ Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի որոշելու՝ …

