Պուտինի խոսքից ոգևորված՝ «Ուռա՛, Ռոսսիա» էին գոռում, Սոչիից հետո խորը հիասթափություն է՝ անգամ Լեռնային Ղարաբաղ բառը չկա․ Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Վաղվա Արցախը» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանի հետ

-Պարո՛ն Պետրոսյան, Արցախն ունի նոր պետնախարար․ նշանակվել է IDEA հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Մեծ լիազորություններ է ստանալու Ռուբեն Վարդանյանը, համակարգելու է գրեթե բոլոր ոլորտները՝ բացի անվտանգային բլոկից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության հարցերով որոշումներն էլ պետք է հաստատի Արցախի Անվտանգության խորհուրդը։ Արցախում ինչպե՞ս է ընդունվել այս որոշումը։

-Նախ՝ ասեմ, որ հանրության լայն շերտեր են աջակցում Ռուբեն Վարդանյանին, այսինքն՝ հավատում և վստահում են նրան։ Չեմ կարող բնութագրել կամ հստակ ասել, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել այս ամենն անել, բայց նրա խոսքերից երևում է, որ ուզում է հայրենանվեր գործ անել, ասում է, որ այս ճակատագրական, օրհասական պահին ով իրեն հայ է համարում, պետք է ինչ-որ գործով աջակցի մեր պետությանը։ Այս առումով դեռ շուտ է ինչ-որ գնահատական տալ, պետք է սպասել, տեսնել՝ ինչպես ենք աշխատելու, հետո նոր որոշենք, տեսնենք՝ ուր է ուզում նա մեզ տանել։

-Արդյո՞ք գործ ունենք Արցախում փաստացի երկիշխանության հետ․ Արցախի կողմից որոշումներն ո՞վ է կայացնելու՝ Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ Ռուբեն Վարդանյանը։ Ձեր կարծիքով՝ ո՞ր ղեկավարի որոշումը պետք է ընդունելի լինի։

-Մենք ականատես եղանք, թե ինչպիսի լիազորություններ է հանձնել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին։ Նախ՝ մինչև նշանակումը Վարդանյանն ասում էր, որ լայն լիազորություններ են տրվելու իրեն։ Կարծում եմ՝ այո՛, սա նշանակում է իշխանության որոշ մասի փոխանցում Ռուբեն Վարդանյանին, բացի ուժայի բլոկից՝ մյուս կոմիտեները, նախարարությունները լինելու են Վարդանյանի վերահսկողության ներքո։ Փաստացի, իրոք, իշխանության որոշ մասի փոփոխություն է եղել, սակայն թե ում կլսի Ռուբեն Վարդանյանը, ում խորհրդին կհետևի, սա այլ հարց է։ Նրան հարց եմ տվել, թե ովքեր են կադրային նշանակումներ անելու, նա հավաստիացրել է, որ բոլոր նշանակումներն արվելու են իր և իր թիմի կողմից, և Արայիկ Հարությունյանը կամ որևէ անձ, որը նախկինում պաշտոն է ունեցել, չի խառնվելու այդ գործին։ Հույս ունենանք, որ այդպես էլ կլինի։

-Ռուբեն Վարդանյանը, գալով Արցախ, նաև խոսել է Ադրբեջանի հետ բանակցելու սցենարի մասին, հայտարարել է, որ կփորձի սկսել հարևանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհն անցնել՝ հենվելով ոչ թե այլատյացության և փոխադարձ ատելության, այլ կողք կողքի ապրել սովորելու ձգտման վրա։ Ասել է նաև, որ ինքը պատերազմին չի մասնակցել, և Ադրբեջանին ավելի հեշտ կլինի իր հետ, քան արցախյան պատերազմների միջով անցած մարդկանց հետ։ Խոսել է իր «Ապրել կողք կողքի, բայց ոչ միասին» բանաձևի մասին։ Այժմ նաև Բաքու-Ստեփանակերտ բանակցության մասին է խոսվում։ Կարելի՞ է պնդել, որ այս նշանակումը նաև նպատակ ունի Արցախից բանակցող դարձնել մի մարդու, որը կռվին չի մասնակցել։ Ինչպե՞ս եք նայում այդ հեռանկարին։

-Նախ՝ նրա կողմից հնչած որոշ արտահայտություններ անհասկանալի են։ Մինչ պաշտոն ստանձնելը ես նրան հարց եմ ուղղել Խավաևի պլանի և Վաշինգտոնյան պլանի մասին, նա պատասխանել է, որ դրանով պետք է մասնագետները զբաղվեն, և որ ինքը ցանկանում է ներքին խնդիրներին ուշադրություն հրավիրել, քանի որ մինչև մենք չհզորանանք, անվտանգությունից խոսելն իմաստ չունի։ Դա ընդունելի է։ Բայց պաշտոն ստանձնելուց հետո արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ հայտարարություններ է արել, որոնք անհասկանալի են և մտահոգության տեղիք են տալիս։ Բայց ասեմ այսպես՝ չկա որևէ անձ, որը կփորձի մեր ինքնությունը, Արցախի հայկական լինելը հարցականի տակ դնել։ Ընդդիմության շարժումը ներքին փոփոխություններին է միտված, այդ փոփոխությունները, կարելի է ասել, սկսված են։ Մենք չենք խառնվում Վարդանյանի գործունեությանը, այս պահին որևէ համագործակցություն չկա, ուղղակի ուշադիր հետևում ենք նրա գործունեությանը, տեսնենք՝ արժե՞ հույս կապել նրա հետ կամ համագործակցել, թե ո՞չ․ հիմա այս փուլում ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան