Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն սեպտեմբերի 12-16-ն այցելելու է Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին հայտնում է Business Media Georgia-ն։ Այցի նախօրեին Ռենո-Բասսոն առցանց հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ սա լինելու է Ռենո-Բասսոյի առաջին այցը տարածաշրջան 2020 թվականի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո: …

