Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ռուս խաղաղապահներից պահանջել Արցախի բնակավայրերը չկոչել հայկական տեղանուններով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելությունը նախօրեի տեղեկագրում հաստատել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը։

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է»,-ասված էր հաղորդագրությունում: Նաև նշվում էր, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։

Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունքով է արձագանքել ռուս խաղաղապահների այս հայտարարությանը ու կրկին պահանջել Արցախի հայկական բնակավայրերի հայկական տեղանունները չօգտագործել։ Հավելենք, որ նման հայտարարությունները ադրբեջանական կողմից ամենօրյա բնույթ են  ստացել։

«Ցավալի է ռուսական խաղաղապահ զորախմբի արհամարհական վերաբերմունքը մեր կոչերին։ Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել է, որ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է Ադրբեջանի տարածքում մեր բնակավայրերի հայկական կեղծ անվանումների և Լեռնային Ղարաբաղի տարածք բառակապակցության օգտագործումը»,-ասվում է հայտարարության մեջ, որում ի դեպ, «անընդունելի» բառը գրված է մեծատառերով։

«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին չօգտագործել այն սխալ արտահայտությունները, որոնք մենք նշել ենք իրենց պաշտոնական տեղեկատվության մեջ, և հուսով ենք, որ այս կոչը լսելի կլինի։ Բացի այդ, մենք պահանջում ենք մեր երկրի անվան ճիշտ նշում քարտեզի վրա, որով նրանք կիսվել են»,-ասվում է ադրբեջանական հայտարարության մեջ։ Ադրբեջանի ՊՆ նաև հերքել է իր իսկ կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը՝ դա անվանելով «անհիմն ու սուտ»։

Հիշեցնենք նաև,որ նախօրեին էլ  Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտնել էր,որ խորհրդարանի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովը դիմելու է ՌԴ Պետական Դումային  Արցախում ռուս խաղաղապահ առաքելության կողմից հայկական բնակավայրերի հայերերն տեղանուններն օգտագործելու հարցով։

Էմմա Չոբանյան