Ադրբեջանի Մեջլիսը ռուս խաղաղապահների դեմ բողոքով դիմել է ՌԴ Պետդումային․ պատճառը Արցախի բնակավայրերի տեղանուններն են

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովը դիմել է ՌԴ Պետական Դումային  Արցախում ռուս խաղաղապահ առաքելության կողմից հայկական բնակավայրերի հայերերն տեղանուններն օգտագործելու հարցով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դիմումի մասին Մեջլիսի լիագումար նիստում հայտարարել է պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները անհարգալից են վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը։

«Մեր հանձնաժողովը պատրաստել է դիմում ՌԴ Պետդումայի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովին։ Միաժամանակ այն կուղարկվի Ռուսաստանի ՊՆ ու այլ կառույցներ: Եթե նրանք չեն կարող իրենց (նկատի ունի խաղաղապահներին) գործառույթներն իրականացնել, ապա եկեք խնդրենք դադարեցնեն»,-ասել է Նովրուզովը։

Հավելենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն  Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կողմից  հայկական բնակավայրերի հայկական տեղանունների օգտագործման դեմ արշավ է սկսել։  Ռուս խաղաղապահ զորախմբի ամենօրյա տեղեկագրերի  հրապարկումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարություններ է անում։ Ուշագրավ է, որ հաղոդագրություններին, որոնցում ՌԴ ՊՆ-ն հայտնում է Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, Ադրբեջանի ՊՆ-ն սովորաբար բովանդակային արձագանք չի հնչեցնում, այլ խոսում միայն տեղանուններից։ Ադրբեջանի ՊՆ առաջին նման հայտարարությանն ի պատասխան  ՌԴ խաղաղապահ զորախումբը պարզաբանում էր տարածել։

Էմմա Չոբանյան