Հայաստանի ԶՈՒ-ն համալրվում է հնդկական արտադրության Konkurs-M հակատանկային կառավարվող հրթիռներով․IDRW

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի ԶՈՒ-ը  համալրվում է հնդակական արտադրության հակատանկային հրթիռներով։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW մասնագիտացված պորտալը։  Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության կազմի հանրապետություններից շատերը, շահագործում է մեծ քանակությամբ խորհրդային ժամանակաշրջանի զենքեր, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ։ Վերջին ժամանակներում դրանց մի մասը ձեռք է բերվել Հնդկաստանից․ խոսքը Bharat dynamics limited ընկերության  Konkurs-M հակատանկային կառավարվող հրթիռների մասին է, որոնք արտադրվում են Ռուսաստանի արտոնագրով։

Konkurs-M-ը երկրորդ սերնդի հակատանկային հրթիռ է, որը կարող է օգտագործվել ծանր զրահամեքենաների, ամրաշինական կառույցների, ոչ մեծ արագությամբ թռչող ռազմական ուղղաթիռների խոցման համար։ Մինչ այս, Հնդկաստանի զինված ուժերին մատակարարվել է այս տեսակի շուրջ 15 000 հրթիռ։

Հավելենք, որ հնդկական մամուլում վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են տարածվում Հայաստանի կողմից տարատեսակ զինատեսակների գնումների վերաբերյալ։ Ավելի վաղ  հնդկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանը 250 մլն դոլարի զենքի ու զինամթերքի գնման պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։

Էմմա Չոբանյան