10 Նոյեմբեր 2022 | 13:17
Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին․ «Անկարան ձգտում է ընդլայնել բարեկամների, այլ ոչ թե թշնամիների շրջանակը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդ մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, գրում է Անադոլու գործակալությունը։ Մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը՝ Էրդողանը նշել է, որ «Անկարան ձգտում է ընդլայնել բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձյալ կապել է Ադրբեջանի …