Վերանորոգումից հետո վերաբացվել է Աբովյանի Քաղաքային մարզադաշտը։ Վերաբացման արարողությանը մասնակցել է ՀՖՖ 30-ամյակի առիթով Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Բացման արարողությունից հետո կայացած ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ Հայաստանի հավաքականը կկարողանա աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալ մինչև 2050 թվականը, ինչպես նշված է ՀՀ մինչև 2050-ի ռազմավարական ծրագրում՝ ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանեց. «Ես …