ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերի քննարկման նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներ և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը հակիրճ ներկայացրել է 2023 թվականին նախատեսվող աշխատանքները` նշելով, որ 2023 թվականին Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում, որից 11-ը՝ նախադպրոցական, 120-ը՝ հանրակրթական, 2-ը՝ նախնական մասնագիտական և 7-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։

Վահրամ Դումանյանը, կարևորելով տեսչական մարմնի աշխատանքը, ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում մասնագիտական դիտարկումները և որակի գնահատումը առաջնային խնդիր են: Նախարարի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության որակի բարելավմանը:

Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ներկայում առավել ռիսկային կարող է համարվել մասնագիտական կրթության ոլորտը. «ՀՀ տնտեսության զարգացման համար միջին մասնագիտական հաստատությունները շատ կարևոր օղակ են: Անկասկած, կրթական բոլոր հաստատություններն էլ մշտապես պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն, հարկ է ուսումնասիրել և վերծանել խնդիրները՝ մշակելով համապատասխան լուծումներ»:

ԿԳՄՍ նախարարը Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներին առաջարկել է ընդլայնել խորհրդի կազմը՝ ներառելով նաև համապատասխան ոլորտների համար պատասխանատու փոխնախարարներին, ինչն արդյունավետ կլինի առկա խնդիրներն առավել խորքային քննարկելու տեսանկյունից:

Կրթության տեսչական մարմինն իր առջև նպատակ է դրել աջակցել օրենսդրության պահանջների պահպանման ապահովմանը, կրթության որակի բարձրացմանը և կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Նշենք, որ Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների ծրագրերը, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի որակի ստորաբաժանման 2023 թվականի գործունեության ծրագիրը կներկայացվեն խորհրդի հաստատմանը և սահմանված կարգով կհրապարակվեն:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր։