Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժերը Վաշինգտոնից ավելի էական ազդակ են սպասում Թուրքիային զսպելու համար

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարը մտահոգված է թուրքական ցամաքային ներխուժման հավանականությունից։

Հաշվի առնելով Թուրքական զինուժի աննախադեպ կուտակումները սահմանի երկայնքով՝ նա Վաշինգտոնին կոչ է անում «ավելի ուժեղ ազդակ հղել»։ Այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է  Turkish Minute-ը։ Ըստ թուրք պաշտոնյաների՝ Սիրիա հյուսիսում ցամաքային օպերացիան կարող է սկսվել ցանկացած պահի։ Հավելենք, որ մինչ այդ թուրքական բանակը օդային հարձակումներ է իրականացնում։

Սիրիայի քրդական ուժերը տարիներ շարունակ աջակցություն են ստանում Վաշինգտոնից, բայց նաև համակարգում գործողությունները  Սիրիայի կառավարության և նրա դաշնակից Ռուսաստանի հետ։ Աբդին ասել է, որ Վաշինգտոնից ու Մոսկվայից հստակ երաշխիքներ է ստացել, որ նրանք դեմ են թուրքական ցամաքային ներխուժմանը։

«Մենք դեռ նյարդայնացած ենք։ Թուրքիային կանգնեցնելու համար մեզ ավելի ուժեղ, ավելի հիմնավոր հայտարարություններ են պետք»,-ասել է Աբդին։ Նա նաև հայտարարել է, որ հույսը չի դնելու Սիրիայի ՀՕՊ-ի վրա, քանի որ  այն չի կարող դիմակայել թուրքական հարվածներին։

Էմմա Չոբանյան