Օջալանը դատի է տվել Հունաստանին

Լուրեր

23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ է փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինտիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
23.11.2026 | 14:20
Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Բանն այն է, որ 1998-ին, երբ Օջալանը դիմել էր Հունաստանին ապաստան տրամադրելու խնդրանքով, 1999-ի փետրվարին Քենիայում գտնվելիս ձերբակալվել և հանձնվել է թուրքական իշխանություններին։ Այդ ամենի համար Օջալանը մեղադրում է Հունաստանին, գրում է Ermenihaber-ը:

Ինչպես գրում է «DW» լրատվամիջոցի թուրքալեզու բաժինը, Օջալանի փաստաբանները մարդու իրավունքների կոնվենցիային անհամապատասխան մի շարք կետեր են հայտնաբերել, որոնք վերաբերել են Օջալանի կյանքի այն շրջանին, երբ նա գտնվելիս է եղել Հունաստանում։

2008-ի դեկտեմբերի 4-ին Օջալանը դիմել էր Աթենքի վարչական դատարան և պնդել, որ 1999-ի որոշումները հակասում են «երկու անգամ ապաստանի համար դիմող անձին մերժելու անհնարինության մասին» օրենքին, որի շրջանակներում պահանջել էր 20.500 եվրո ֆինանսական փոխհատուցում։ Այն մերժվել էր Աթենքի վարչական դատարանի կողմից 2017թ-ի հունվարի 30-ին։

Հունական կողմը դատական որոշման մեջ նշել էր, որ հունական կառավարության վարած քաղաքականության վարչադատական իրավասությունից դուրս է այս խնդիրը և հունվարի 29-ից մինչև փետրվարի 15-ը չի եղել հարմար ժամանակ Օջալանին ապաստան տալու հայցն ուսումնասիրելու համար, դրանից բացի՝ հետախուզության անձնակազմի սխալների համար պետությունը պատասխանատվություն չի կրում։

Ըստ լրատվականի՝ ավելի վաղ ՄԻԵԴ-ը հունական կառավարությանը հարցում է արել, թե արդյոք հույն գործակալների կողմից է Օջալանը հանձնվել Թուրքիային։ Կողմերն ունեն 12 շաբաթ իրենց տեսակետները ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Այս պատասխանի հիման վրա 2023-ին արդեն ՄԻԵԴ-ը կհրապարակի իր որոշումը։

Ակնկալվում է, որ դատական լսումներ ևս կլինեն։