Նոյեմբերի 28-30-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի «Նորարար գրադարաններ» ամենամյա 5-րդ աշխատաժողովը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարանները, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ինչպես նաև տարբեր համալսարանական գրադարաններ մասնակցում են այս յուրահատուկ աշխատարաններին: Աշխատաժողովի նպատակն է քննարկել թվային տեխնոլոգիաների դարաշրջանում …

