Թուրքերի մեծամասնությունը կարծում է, որ ժողովուրդը պետք է անվանի ընդդիմության նախագահի թեկնածուին

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Թուրքիայի հանրահայտ Metropoll Research-ը նոր հարցում է անցկացրել, որի մասնակիցներին հարցրել են, թե «Ըստ նրանց ինչպե՞ս պետք է ընտրվի ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածուն» առաջիկա ընտրությունների համար, որոնք նախատեսված է անցկացնել 2023 թվականի հունիսին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցվածների 61,1 տոկոսը հարցին պատասխանել է՝ ասելով, որ «դա պետք է հիմնված լինի հանրության ընտրության վրա», մինչդեռ 20 տոկոսն ասել է, որ «Վեցնյակը պետք է ընտրի նրան»։ Հարցման արդյունքները թվիթերում հրապարակել է ընկերության սեփականատեր Օզեր Սենջարը։
Վեցնյակը իրենից ներկայացնում է 6 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը է, որը բաղկացած է Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), İYİ (Լավ) կուսակցությունից, Երջանկություն (Saadet) կուսակցությունից, Դեմոկրատական կուսակցությունից (DP), DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունից և Ապագա (Gelecek) կուսակցությունից։
Վեց կուսակցությունների առաջնորդները պարբերաբար հանդիպում են և քննարկում, թե իշխանության գալու դեպքում ինչպես են մոտենալու ընտրություններին և վերափոխելու երկրի քաղաքական համակարգը։
Հարցվածների 11,10 տոկոսն ասել է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պետք է ներգրավվեն առաջադրման գործընթացում։Օրինակ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), պաշտոնապես վեցնյակի կազմում ընդգրկված չէ։ ԱԶԿ-ի հարցվածների 62,2 տոկոսն էլ ասել է, որ ընդդիմության թեկնածուն պետք է հայտնի լինի հանրության կողմից, մինչդեռ CHP-ի ընտրողների համար այս ցուցանիշը նվազում է մինչև 52,7 տոկոս:
ԱԶԿ-ի հարցվածների 10,2 տոկոսն ասել է, որ ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները պետք է որոշեն իրենց թեկնածուին, մինչդեռ CHP-ի դեպքում այս ցուցանիշը 36,5 տոկոս է, իսկ İYİ կուսակցության համար՝ 34,6։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։  CHP-ի որոշ գործիչներ նշում են, որ իրենց միասնական թեկնածուն կլինի Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն պաշտոնական հայտարարություն դեռևս չկա։
Որոշ փորձագետներ էլ նշում են, որ CHP-ից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը պետք է առաջադրվեն նախագահական ընտրություններում, քանի որ Քըլըչդարօղլուն չի կարող բավարար քանակությամբ պահպանողական ընտրողների ներգրավել:

Էմմա Չոբանյան