Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը պետք է ավելացնել, իսկ նրանց լիազորությունները՝ ընդլայնել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նրա դիտարկմամբ՝ ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացումը խնդրի որոշակի լուծում է․ «Խնդիր կա նաև նրանց մանդատի, լիազորությունների առումով։ Ռուս խաղաղապահները պետք է լիազորություն ունենան ուժ կիրառելու։ Հաջորդ խնդիրն այն է, …

