Անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած շախմատի խաղի ժամանակ ռոբոտը կոտրել է յոթամյա տղայի մատը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ «Ռոբոտը կոտրել է երեխայի մատը»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Լազարևը։ Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինի խոսքերով՝ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել և դեպքից հետո դուրս է եկել պարգևատրման: «Գիպս են դրել մատին։ …