Նախագիծ. hանրային քննարկման է ներկայացվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի ենթաոլորտները։ Եռաստիճան այս համակարգի ողջ գործունեությունն ուղղված է մարդու ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը, առողջ ապրելակերպի ու ակտիվ հանգստի արմատավորմանը, բնակչության առողջության բարելավմանը և երկարակեցության ապահովմանը, մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը և սպորտի ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների գործողությունների պլանով սահմանված միջոցառումների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առողջ ապրելակերպ վարելու ամրապնդմանը, կավելացնի ֆիզիկական կուլտուրայով և զանգվածային սպորտով պարբերաբար զբաղվող բնակիչների թվաքանակը, կխթանի մարզահրապարակների, մարզական բակերի և կանաչ գոտիների կառուցման գործընթացը։

Ըստ նոր ռազմավարության՝ սահմանված գլխավոր նպատակներն են՝

ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ,
Հայաստանի Հանրապետությունը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր,
բարձրացնել համակարգի կառավարման և ինստիտուցիոնալ արդյունավետությունը:
Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելու նպատակի իրականացման համար նախատեսվում է մինչև 2030 թվականն առողջ ապրելակերպ ունեցող (ներառյալ առողջ ֆիզիկական ակտիվություն) երեխաների/մեծահասակների մասնաբաժինը 42 %/17 %-ից հասցնել համապատասխանաբար 80 %/ 50 %-ի: Ըստ այդմ՝

իրականացնել սոցիալական նախագծեր ու ծրագրեր՝ ուղղված բնակչությանը մարզական զանգվածային միջոցառումներում, ֆիզիկական պարապմունքների առողջարարական ձևերում ներքաշելուն, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և սոցիալապես վտանգավոր դրությունում գտնվող անչափահասներին, այդ թվում օրենքի հետ խնդիրներ ունեցող դեռահասներին զանգվածային սպորտի և ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին ներգրավելուն:
Մշակել զանգվածային սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառի զարգացման ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր (ստեղծել նպաստավոր ներդրումային քաղաքականություն, կատարելագործել ֆիզկուլտուրային ու առողջարարական ծառայությունների զարգացման և պետություն-մասնավոր գործակցության, ինչպես նաև զանգվածային սպորտի և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեցներին արտոնյալ պայմաններ տրամադրելու կառուցակարգերը):

Մշակել և ներդնել հասարակական կազմակերպությունների ձևով հիմնադրված ֆիզկուլտուրային-մարզական ակումբների հասցեական ֆինանսական ապահովման կառուցակարգեր:
Նախատեսվում է բոլոր համայնքներում (բնակավայրերում) ապահովել ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու նպաստավոր ենթակառուցվածքների առկայություն, յուրաքանչյուր մարզում տեղադրել թեթև կոնստրուկցիաներով հավաքովի մարզադահլիճ։ Բոլոր քաղաքներում ունենալ հեծանվաուղի, վազքուղի, մարզահրապարակ/խաղահրապարակ (գյուղական համայնքներում առնվազն մեկ ֆուտբոլի մարզադաշտ), լողավազաններ, իրականացնել հրաձգարանների կապիտալ վերանորոգում, մասնագիտական գույքով ապահովում։

Հաջորդ կարևոր կետն ազգաբնակչության մասնակցությունը մասսայական մարզական միջոցառումներին խթանելն է՝ մինչև 2030 թվականը մասնակցությունը կրկնապատկելով։

Հայաստանի Հանրապետությունը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելու նպատակով նախատեսվում է մինչև 2030 թվականն ունենալ օլիմպիական խաղերի 3, աշխարհի 8 և Եվրոպայի 15 չեմպիոն։ Նպատակի իրականացման հիմնախնդիրներն են հեռանկարային մարզիկների բացահայտման, ներգրավման, մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգը:

Նախատեսվում է ապահովել բարձրագույն նվաճումների հասած մարզիկների ներգրավումը սպորտի մասսայականացման գործընթացներում, ինչը ենթադրում է նաև նրանց ներգրավում մարզական ուսումնական հաստատությունների ղեկավար մարմիններում:

Այս նպատակի իրականացման համար նախատեսվում է՝

Մասսայական մարզական միջոցառումը անվանակոչել տվյալ մարզաձևի հայազգի օլիմպիական և աշխարհի չեմպիոնի անվամբ: Նրանց մասնակից դարձնել բոլոր մասսայական մարզական միջոցառումներին, պարգևատրման արարողություններին, ներգրավել մրցավարական աշխատանքներում:
Անվանակոչել մանկապատանեկան մարզադպրոցները բարձրագույն նվաճումների հասած մարզիկների անուններով: Բարձրագույն նվաճումների հասած մարզիկներին կցել մարզադպրոցներին, ակումբներին, իրենց մարզաձևի մարզադահլիճները, միջոցառումներն անվանակոչել նրանց անուններով, ուսումնական հաստատություններում կազմակերպել հանդիպումներ դպրոցականների և ուսանողների հետ, ընդգրկել մարզական ուսումնական հաստատությունների ղեկավար մարմիններում:

Նախատեսվում է նաև օպտիմալացնել մարզադպրոցների համակարգը՝ յուրաքանչյուր մարզում հիմնելով մեկական պետական համալիր մարզադպրոց, մարզադպրոցներում կազմակերպել բաց դռների օրեր և մրցույթներ, բարելավել սպորտի գիտամեթոդական սպասարկումը, ընդլայնել մասնակցությունը միջազգային սպորտային կազմակերպություններում, ապահովել որակյալ մարզչական անձնակազմ՝ կազմակերպելով Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման գործընթաց, միջազգային ստանդարտներին համապատասխան կազմակերպել մարզիչների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, բարելավել մարզիչների և ոլորտի մասնագետների սոցիալական դիրքը, ինչպես նաև ապահովել միջազգային հեղինակավոր մարզական միջոցառումներին մասնակցությունը։

Նախատեսվում է նաև Հայաստանում կազմակերպել աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, միջազգային համաժողովներ ու Համահայկական խաղեր, ապահովել Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությունը միջազգային հեղինակավոր մարզական միջոցառումներին, ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար անցկացնել առաջնություններ և իրականացնել մարզիկների նախապատրաստում, ՀՀ հավաքական թիմերին ապահովել մարզահագուստով և մարզահանդերձանքով, ապահովել նաև ադապտիվ սպորտի մարզիկների մասնակցությունը ՀՀ առաջնություններին ու միջազգային խոշոր միջոցառումներին։

Ինչ վերաբերում է համակարգի կառավարման և ինստիտուցիոնալ արդյունավետությունը բարձրացնելուն, ապա նախատեսվում է բնագավառի լիազոր մարմնի, մարզական կազմակերպությունների (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ) իրավակազմակերպական արդյունավետության բարձրացում։

Գործող մարզական հասարակական կազմակերպությունների կարգավիճակները հստակ կտարանջատվեն: Առաջիկայում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի հստակեցվի ՀՀ լիազոր մարմին, ՀԱՕԿ և այլ հասարակական կազմակերպությունների փոխհարաբերությունները:

Բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական պահանջ է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջները բավարարող մեկ գործող օրենք:

Գլխավոր և հիմնարար պայմանն է սահմանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համահայկական շրջանակը՝ հիմնված ժողովրդավարության, բազմաբովանդակ գաղափարների, «Սպորտի եվրոպական խարտիայի» սկզբունքների վրա, որն ուղղված է աջակցելու ազնիվ, անվտանգ և առողջ, բոլորի համար մատչելի սպորտի առավել լայն համագործակցությանը՝ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների միջև պարտականությունների բաշխման միջոցով:

Գործող ֆինանսական կառավարման համակարգի լավարկման նպատակով առաջարկվում է գործարկել «Սպորտ լոտո» վիճակախաղը, բարձրացնել սպորտում մասնավոր ոլորտի ներգրավվածությունը, վերանայել ՀՀ պետական բյուջեից ֆիզկուլտուրայի մարզական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհի կարգով հատկացվող ֆինանսավորման կարգը։

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 26-ը: