Ամանորյա հրադադարի թեմա օրակարգում չկա․ Պեսկով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կիևից ամանորյա զինադադարի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նման թեմա օրակարգում չկա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նախօրեին նշել էր, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի «հատուկ գործողության» գոտուց ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Ռուսաստանին՝ մինչև Սուրբ Ծնունդ սկսել զորքերը դուրս բերել Ուկրաինայից։

«Մենք Ռուսաստանին առաջարկում ենք կոնկրետ, բովանդակալից քայլ կատարել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, ինչի մասին այնքան հաճախ են խոսում Մոսկվայում։ Առջևում միլիարդավոր մարդկանց կողմից նշվող տոներն են՝ Սուրբ Ծնունդ՝ Գրիգորյան օրացույցով, Նոր տարի, Սուրբ Ծնունդ՝ Հուլյան օրացույցով։ Սա այն ժամանակն է, երբ նորմալ մարդիկ մտածում են խաղաղության, այլ ոչ թե ագրեսիայի մասին։ Ես առաջարկում եմ, որ Ռուսաստանը գոնե փորձի ապացուցել, որ ունակ է հրաժարվել ագրեսիայից։ Ճիշտ կլինի այս Սուրբ Ծնունդին սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- ասել էր Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան