90-ականներին սկսվել է պատերազմը հենց այս միջանցքի համար․ միջանցքը անպայման կբացվի․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, պատերազմ է հրահրում։ «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ՝ 90-ականներին պատերազմը սկսվել է հենց այս միջանցքի համար, միջանցքի փակ լինելու պատճառով․
«Ադրբեջանն այս գործողությունով վնաս է պատճառում նաև իրեն, որովհետև 90-ականներին նմանատիպ գործողությունը բերեց պատերազմի, իրենք պարտվեցին․․․ Ադրբեջանը նման քայլերով ընկալելի է դարձնում այն թեման, որ Ղարաբաղի հարցը փակված չէ»։

Եթե իրենք 1990-ականներին գնային խաղաղության ճանապարհով, ո՛չ Հադրութում կսկսվեին այդ գործողությունները, ո՛չ Սումգայիթում: Նման գործողությունները բերեցին պատերազմի»։

«Մենք պատերազմ չենք ուզում», -ասաց Քոչարյան՝ ընդգծելով՝ ՀՀ իշխանությունների օրակարգը խաղաղությունն է, իսկ դրա համար համերաշխություն է պետք։ ի

Անդրանիկ Քոչարյանը վստահ է` Լաչինի միջանցքը կբացվի։

«Միջանցքը կփակվի էլ, կբացվի էլ, գազը կանջատվի, նորից կմիացվի, տեսել ենք։ Լաչինի միջանցքն անպայման կբացվի։ Տեսաք՝ ադրբեջանցի պաշտոնյան ասում է, որ ռուսական խաղաղապահ ուժն է փակել միջանցքը։ Ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է նորից միջանցքը բացելու», – հայտարարեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։