Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում մեկնաբանել է ռուս զինվորականների կողմից Լուգանսկի շրջանի գրավումը, ինչի մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը կվերադարձնի ժամանակավոր օկուպացված տարածքները՝ շնորհիվ ռազմական մարտավարության և ժամանակակից սպառազինությունների մատակարարման ավելացման։ «Ուկրաինան ոչինչ չի տալիս, իսկ երբ ինչ-որ մեկը Մոսկվայում ինչ-որ բան է պատմում Լուգանսկի մարզի մասին, …