Ուկրաինայից հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները նախատեսում են նաև պարարտանյութերի տեղափոխում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սկզբում մենք կենտրոնացել էինք հացահատիկի վրա, սակայն բանակցությունների վերջին օրերին ներառել ենք նաև պարարտանյութերը»,- ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով` ուկրաինական հացահատիկով առաջին նավը կարող է հուլիսի 29-ին մեկնել»: …