Տգիտությունը, պետության վերաբերմունքը և «Կուշտունիցան». ապաքաղաքական զրույց Արմեն Մարտիրոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրասյանը: Նրա կարծիքով, նույնիսկ այս՝ փաստացի պատերազմական վիճակում, ամեն մեկը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները,և դա անի շատ ավելի լավ, քան առաջ: Գրագիտությունից, կրթությունից նույնպես պետք է խոսել․ հնարավոր չէ հետաձգել այդ խնդիրները՝ սպասելով ավելի «լավ ժամանակներին», քանի որ անգրագետ հասարակության պայմաններում լավ ժամանակներ ընդհանրապես չեն գալու:

Հաղորդման հյուրի պնդմամբ 30 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձրել ոլորտին: Մասնավորապես, չեն համալրվում գրադարանները, չի բարձրացվում գրադարանավարների աշխատավարձը, տարրական դպրոցում չեն դրվում կարդալու ունակությունների հստակ պահանջներ: Քանի որ այդ ամենը չի արվում, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, երեխաների 35 տոկոսը կամ չի կարողանում կարդալ, կամ էլ կարդացածը չի հասկանում:

Կարդալու անհրաժեշտությունը հիմնավորպելու համար հրատարակիչը բերում է հետևյալ օրինակը. Ռոբերտ Քոչարյանը չէր ասի «Կուշտունիցա», եթե այդ ռեժիսորի ազգանունը երբևէ կարդար գրավոր տեքստում: Ընդհանրապես, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, միայն հետխորհրդային տարածքի և նման այլ երկրներում է, որ տարբեր օղակներում պաշտոններ են զբաղեցնում քիչ կարդացած մարդիկ, և դա իր անմիջական ազդեցությունն է թողնում, թե՛ հասարակությունների, և թե՛ պետությունների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում: