Կյանքից հեռացել է Գալուստ Սահակյանը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

74 տարեկանում կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին Երևանում։

1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. Երևանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991 թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996 թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի անդամ:

2003-2007 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2007-2012 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը – Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը – ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ[22]։
ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։

2019 թ․ դադարել է զբաղվել քաղաքականությամբ։