Իսպանիայի հայ համայնքը խնդրագրով դիմել է այդ երկրի խորհրդարանին՝ կոչ անելով Արցախի անվտանգությունն ապահովելու քայլեր ձեռնարկել

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անմարդկային և վայրագ գործողություններ է իրականացնում Արցախի բնակչության դեմ՝ այդպիսով ցեղասպանության վտանգի տակ դնելով ավելի քան 120 հազար մարդու։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան բնապահպանական կեղծ պատրվակով Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ մայրուղին, որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ՝ այդպիսով կաթվածահար անելով մարդկանց կյանքը, ինչը կարող է հումանիտար և տնտեսական աղետի պատճառ դառնալը»,- ասված է խնդրագրում։

Նշվում է, որ Լաչինի միջանցքն ապօրինի փակելով՝ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ ռազմական սադրանքներն ու հոգեբանական ահաբեկչությունը Արցախի հայությանը բնաջնջելու, Արցախն ամբողջապես հայաթափելու քաղաքականության դրսևորումն են։ «Երեք օր շարունակ Արցախի խաղաղ բնակչությունն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները զրկված էին գազամատակարարումից, դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ դասասենյակները ջեռուցվում են գազով, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասված է խնդրագրում։

Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ Արցախի շրջափակումը հանգեցրել է սննդի, դեղորայքի, վառելիքի և կենսական այլ օպաշարների հասանելիության լուրջ խնդիրների, կան ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց Հայաստան տեղափոխելը գործնականում անհնար է։

Նշվում է, որ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհին արգելափակվել է 1100 խաղաղ բնակիչ, որոնցից 270-ը երեխաներ են։ Արձանագրվում է նաև, որ

միջանցքի փակ հատվածից հայկական լրատվամիջոցները հնարավորություն չունեն լուսաբանել իրադարձությունները։

Իսպանիայի հայ համայնքը Պատգամավորների Կոնգրեսին և Իսպանիայի Սենատին կոչ է արել․

1․ Դատապարտել Ադրբեջանի զազրելի և անմարդկային գործողությունները և ձեռնարկել շոշափելի քայլեր՝ ապահովելու համար

Արցախի անվտանգությունը։

2․ Պահանջել Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ վերաբացումը։

3․ Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ։

4․ Պահանջել Ադրբեջանից կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ երաշխավորելով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։