Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը հնարավոր է։ «Հնարավոր է Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում կարող է հանդիպել Փաշինյանի հետ: …

