Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրանական Մեհր գործակալության փոխանցմամբ՝ զրույցում Աբդոլահիանը հավաստիացրել է Բայրամովին, որ Իրանը ինչպես միշտ իր ջանքերը կենտրոնացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերը դիվանագիտական ու տարածաշրջանային խողովակներով լուծելու վրա։ Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում փոխադարձ …

