Նենսի Փելոսիի այցին հակառուսական կոնտեքստ տալ պետք չէ։ Փելոսիի՝ Հայաստան կատարած այցը որևէ կապ չունի Հայաստանում որևէ տրամադրության հետ։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի այցը ընկալվեց որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել իր արտաքին քաղաքական կուրսը, անգամ նշվում էր, …

