Սահմանապահ Խաչիկ․ ոռոգման ջրի խնդիրը, աշխատուժի պակասն ու գյուղի՝ չընկճվող բնակիչները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երեք կողմից Նախիջևանին սահմանակից Խաչիկ գյուղում մարդիկ այլևս չեն վախենում, հատկապես` պատերազմից հետո, կոփվել են:

«Սահմանից չենք վախենում, սահմանին ամուր կանգնած ենք, ընկճվածություն չկա, երբեք չի եղել: Որ կրակոցի ձայներ էլ լսում ենք, չենք վախենում»,- ասում է Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը:

Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մեծ մասը Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող չեզոք գոտում է ու մինչև վերջին կտորը մշակվում է՝ ասում է Սմբատյանը:

«Գյուղացիներն իրենք են գութանով սահմանը գծում»,- հպարտությամբ նշում է Խաչիկի ղեկավարը:

Վայոց Ձորի սահմանապահ Խաչիկ գյուղը ներառված է Արենի համայնքի կազմում: Գյուղն ունի 650 բնակիչ, տղամարդիկ հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, կանանց մի մասն աշխատում է բյուջետային հիմնարկներում։ 30 կին զբաղված է Խաչիկում գործող կարի արտադրամասում, որտեղ զինվորական արտահագուստ են կարում։

Խաչիկում զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ: Գյուղում ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է, որը սրվում է հատկապես ամռան ամիսներին: Ջուրը ստանում են առվից՝ երկաստիճան պոմպերով, որոնք հին են ու անարդյունավետ:

Ըստ Սմբատյանի՝ Խաչիկին ոռոգման ջրի մատակարարման պատճառով Արենիի մյուս 5 գյուղերում գյուղատնտեսական աշխատանքները կաթվածահար են լինում։

«Պահ է գալիս, որ գյուղում աշխատողի խնդիր ենք ունենում գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների համար: Ներկա պահին մանկապարտեզն է վերանորոգվում։ Այն ժամանակ մոտ 20 երեխա ունեինք մանկապարտեզում, որից մի մասը գնաց նախակրթարան, իսկ դրանից հետո վերանորոգման փուլում է, դեռ չի վերաբացվել»,- ասում է Սմբատյանը:

Գյուղի նախակրթարանը 12 սան ունի, դպրոցը՝ 82 աշակերտ։

«Նախորդ տարվա ավարտած 8 աշակերտներից 6-ն ընդունվել են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Խաչիկեցու անխելքը չի լինում, էդ միշտ հիշեք»,- հպարտությամբ ասում է գյուղի վարչական ղեկավարը:

Խաչիկի մյուս խնդիրը 70-ից ավելի վթարային տներն են, որոնց վերանորոգման կամ փոխարենը նոր տների կառուցման համար, ըստ Սմբատյանի, սպասում են Կառավարության աջակցությանը։

49-ամյա Վարդիթեր Աբրահամյանը ծնվել է Խաչիկում, գյուղը շատ է սիրում և չի պատրաստվում հեռանալ։ Աբրահամյանի ամուսինը պայմանագրային զինծառայող է, 29-ամյա տղան աշխատում է զորամասում, իսկ 2 աղջիկներն ապրում են Գերմանիայում: Ինքն էլ զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ, իր արտադրած կաթի, մածունի ու պանրի մշտական գնորդներն ունի․ «Հիմնականում դրսում եմ ծախում՝ Արարատ, Երևան, Եղեգնաձոր: Մարդիկ ունեմ այնտեղ, որ զանգում-ուզում են, ես էլ ուղարկում եմ»:

Նա ուրախանում է գյուղում ցանկացած զարգացմամբ, կարծում է՝ երիտասարդներին ուղղված կարևոր ծրագրեր են նախաձեռնվում, որ նրանք էլ իր պես ապագան կապեն Խաչիկի հետ։

«Գյուղում կավագործության, ասեղնագործության, ազգային երգ ու պարի խմբակներ են բացվել, հիմա մանավանդ երիտասարդներն իրենց երեխաներին կտանեն, զբաղմունք կլինի»,- ասում է Աբրահամյանը։

Գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նույնպես դրական զարգացում է նկատում այդ առումով. «Գյուղի երիտասարդները տրամադրված են Խաչիկում մնալու, ստեղծելու, արարելու, տուն կառուցելու»:

Ռոզա Խաչատրյան

Լուսանկարները՝ Սոնա Հովսեփյանի

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: