Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր մեկնել է Թուրքիա։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։ Նշվում է, որ Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Դեսպանների 13-րդ համաժողովին։ Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Էմմա Չոբանյան