Թուրքիայի Կոնյա քաղաքում վթարի է ենթարկվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-5 կործանիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «F-5 ռազմական ուսումնական օդանավը կործանվել է Կոնյայում թռչնի հետ բախվելու պատճառով, շարժիչները կանգ են առել: Օդաչուն հոսպիտալացվել է, վիճակը կայուն է», – ասվում է Թուրքիայի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տաթև Ֆռանգյան

