Հոկտեմբերի 2-ին, ժամը 10։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։21-ին: …

