Լավրովը պնդում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ֆիզիկապես ոչնչացնել Պուտինին

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հրապարակել է հատվածներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցից: Դրանցից մեկում ռուս նախարարը պնդել է, թե Վաշինգտոնում ինչ-որ մեկը Ռուսաստանի նախագահին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրեր է մշակում։

«Ամենից հեռուն Վաշինգտոնն է գնացել․ այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը ռուսական պետության ղեկավարին ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մեկի կողմից նման գաղափարներ իրականում փայփայվում են, ապա այդ ոմն մեկը պետք է լավ մտածի նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լավրովը չի նշում այս տեղեկատվության աղբյուրը, սակայն նրա մեջբերած մանրամասները համընկնում են սեպտեմբերի 29-ին Newsweek-ում հրապարակված հոդվածի բովանդակության հետ, որի հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել։ BBC-ի ռուսական ծառայությունը նկատում է, որ հոդվածը լույս է տեսել այն ժամանակ, երբ Կրեմլը խոսում էր միջուկային զենք կիրառելու սպառնալիքի մասին:

Հոդվածագիրը հարց էր բարձրացրել, թե ինչպես կվարվի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը հետամուտ լինի այդ սպառնալիքներին։ Newsweek-ի զրուցակիցներն ընդգծել էին, որ նույնիսկ այդ դեպքում ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի պատասխանի միջուկային զենքով, քանի դեռ իր տարածքը չի ենթարկվել հարձակման։ Միաժամանակ, այս համատեքստում հնարավոր էին համարել ոչ միջուկային այլընտրանքների կիրառումը, ներառյալ՝ «գլխատող հարված Պուտինին Կրեմլի սրտում սպանելու համար»:

Տաթև Ֆռանգյան