Այդ բյուջեն հրապարակային չի լինում. ԱԽՔ-ը՝ արտաքին հետախուզության ստեղծման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այդ բյուջեն հրապարակային չի լինում». խոսելով արտաքին հետախուզության ստեղծման մասին՝ դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, ըստ որի՝ «օրենքը լղոզված է և բյուջե չկա»։

«Դա նույնն է, որ մեզնից պահանջեն, որ ամբողջական բյուջեն հրապարակենք։ Այդ բյուջեն ունի առանձնահատկություններ, ինչը մասնագիտական համայնքի համար, համոզված եմ, լուրջ քննարկումների առարկա չի կարող դառնալ։

Ինչ վերաբերում է օրենքին, ընդդիմադիրներն ուզում են, որ այն ամբողջովին հստակ լինի, ինձ համար զարմանալի է, որ այդ քաղաքական ուժը, ունի իշխանության փորձ, բայց այդպիսի հարցեր են տալիս, թեև գիտեն, որ այդ օրենքը չի կարող մաքսիմալ հստակ լինել։ Դա հրապարակային գործունեություն չէ։

Ի դեպ, բազմաթիվ երկրներ երկար տարիներ ունեցել են այդպիսի կառույց, բայց այդ մասին երբևէ չեն հրապարակել։
Այս օրենքը լավագույնն է, որը համապատասխանում է արտաքին հետախուզուզություն ստեղծելու հետ կապված մեր կարիքներին։ Երկար տարիներ քննարկումներ ենք ունեցել և եկել ենք այս եզրակացության, կարծում եմ՝ սա լավագույն տարբերակն է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով՝ ակնկալում ենք ավելի լուրջ և առարկայական քննարկում ընդդիմության կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։