Ամանորյա տոնակատարություններով պայմանավորված՝ տնտեսական գործունեության որոշակի ոլորտներում ակնկալվում է իրացման շրջանառությունների կտրուկ աճ: Այս նպատակով ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը դեկտեմբերի 28-ից մինչև 2023թ. հունվարի 2-ը նախաձեռնում է հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում կանխարգելիչ միջոցառումներ` այցելությունների միջոցով: Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառությունների ծավալների …

