Կաշկանդված չենք․ Լաչինի փակման հենց առաջին օրն ենք ակցիա արել ՌԴ դեսպանատան մոտ․ Իշխան Սաղաթելյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է հստակ և ուղիղ. ռուս խաղաղապահները ունեն մանդատ և առաքելություն, որը պետք է պատշաճ իրականացնեն։ Այս մասին այսօր կառավարութան շենքի դիմաց իրականացվող ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Բայց դա չի նշանակում, սակայն, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից, 120.000 մարդ գտնվի շրջափակման մեջ, և ասեն՝ մենք պատասխանատվություն չունենք: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել, Հայաստանը պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների ճակատագրի համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանին արտաքին ուժերը ճնշում են, հարկադրում են միջանցք բացել նաև մտնել Միութենական պետության կազմի մեջ, Սաղաթելյանը նշեց․  «Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել: Միջանցքի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող Ադրբեջանն ունենալ միջանցք: Ինչ վերաբերում է միութենական պետությանը, ես չգիտեմ դա ում երևակայությունն է, դա ինչ հարց է և ինչի համար են անում։  

Թող ասեն՝ իրենցից ում են ճնշել,  ոնց են ճնշել։ Ռուսաստանից շատ հստակ եղավ պաշտոնական  արձագանք։ Դժբախտություն է, երբ քո ԱԽ քարտուղարին ասում են սադրիչ է: Շատ հստակ ասում են՝ եթե նման բան կա, անուններ տուր: Դե թող անուններ  հնչեցնեն, մենք էլ տեսնենք՝ դա որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, թե որոշ արևմամետ երկրների գործակալներ փորձում են երկրում  տրամադրություններ ստեղծել»։ 

Իշխան Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ քանի դեռ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, չի կարող քննարկվել խաղաղության պայմանագրի դրույթներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։