10 մլրդ դրամը` անվտանգության բարձիկ. ՏՏ ոլորտի ամփոփում ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
Բոլորը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Կառավարության գերակա ճյուղերից է, գործադիրը դեկտեմբերի սկզբին ընդառաջ է գնացել ոլորտի այն ընկերություններին, որոնք պնդում էին, որ դրամի արժևորմամբ պայմանավորված՝ խնդիրներ ունեն։ Կառավարության աջակցության, ՏՏ ոլորտի խնդիրների ու զարգացումների վերաբերյալ Factor TV-ն զրուցել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանի հետ։

-Պարո՛ն Սահակյան, ՏՏ ոլորտի ընկերությունները նշում էին, որ աշխատակիցներ են կրճատվել, անգամ ընկերություններ են փակվել, սակայն որևէ կոնկրետ թիվ այդպես էլ չներկայացրին։ Քանի որ Կառավարությունն արտոնություններ է տրամադրել այդ ընկերություններին, կարո՞ղ եք նշել, թե քանի ընկերություն է փակվել ու քանի մարդ է զրկվել աշխատանքից։

-Այո, վերջին ժամանակներս շատ բուռն քննարկվող հարցերից էր դա՝ դրամի արժևորման պատճառով ՏՏ ընկերությունների վատ վիճակի առաջ կանգնելու և համապատասխան աջակցություն ցույց տալու խնդիրը։ Նշեմ, որ այս հարցն ավելի գլոբալ է, քան միայն դրամի արժևորումը։ Գաղտնիք չէ, որ միջազգային գլոբալ շուկայում ՏՏ ոլորտի, այսպես ասած, անկում է գրանցվում, և մոտ հազար ընկերություն այս տարվա ընթացքում 150 հազարից ավելի աշխատատեղ է կրճատել, և իր հետևից այս երևույթը շղթայական ռեակցիայով անդրադառնում է նաև մեր ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա, առավել ևս՝ այն ընկերությունների, որոնք զբաղվում են, այսպես ասած, աութսորսով։ Եվ այս երևույթի ներքո նաև դրամի արժևորումն ավելի ոչ մրցունակ դարձրեց հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեությունը։ Այո, Կառավարությունը որոշում կայացրեց համապատասխան աջակցություն տալ այդ ընկերություններին, որպեսզի նրանք ժամանակ ունենան և իրենց ապագա գործառույթներն ավելի արդյունավետ մոդելավորեն, ավելի արդյունավետ կազմակերպեն։ Այստեղ խոսքն այն մասին էր, որ գլոբալ ՏՏ ոլորտի անկումն իր հետ բերում է անհրաժեշտություն բիզնեսի մեխանիզմները վերանայելու, բիզնեսի տրանսֆորմացիայի, և մեր նախարարությունը հակված է ոլորտային ընկերություններին ապագայում համապատասխան աջակցություն ցույց տալ, որպեսզի իրենք ավելի արդյունավետ կազմակերպեն իրենց բիզնեսը, նվազագույն կորուստներով իրականացնեն այս տրանսֆորմացիան։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ տրանսֆորմացիան անխուսափելի է, դա պետք է լինի։

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրված 10 մլրդ դրամն ինչպե՞ս է բաշխվելու, և արդյո՞ք այդ գումարը հիմնովին լուծում է ծագած խնդիրները։

-Կառավարության որոշումով սահմանված են չափորոշիչներ, որոնք պետք է շատ ուշադիր կարդալ։ Այնտեղ գործունեության ոլորտի համապատասխան կոդերն են, թե ինչ գործունեություն իրականացնող ընկերությունները կարող են այդ աջակցության ծրագրից օգտվել, ինչ պայմանների բավարարման դեպքում, և որ պայմանի բավարարման դեպքում որքան աջակցություն կտրամադրվի։ Կառավարության որոշումով դա սահմանված է, և դիմումները մինչև 2023 թվականի փետրվարի 1-ն ընդունվելու են նախարարության կողմից։ Ընկերությունների կողմից դիմումները ստանալուց հետո միայն կարող ենք վերջնական բյուջեն ասել, թե ինչ գումար կկազմի։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի՝ այդ գումարն այս ընկերություններին տրամադրվում է ոչ թե որպես իրենց հիմնական պրոբլեմների լուծում, այլ կարելի է ասել՝ անցողիկ, անցման ընթացքում որպես իրենց անվտանգության բարձիկ, որպեսզի ժամանակ ունենան այս ժամանակահատվածում իրենց բիզնեսի տրանսֆորմացիան ապահովել։ Սա անցումային փուլ է, կարելի է ասել՝ այս անցումային շրջանի համար է տրամադրվում։

-«Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը քննադատական հոդված էր հրապարակել Կառավարության 10 մլրդ դրամ աջակցության տրամադրման որոշումից հետո, որում, մասնավորապես, նշել էր «Սա Հայաստանի ՏՏ ոլորտի ուզվորների հաղթանակն է Հայաստանի բարեխիղճ հարկատուների նկատմամբ, իրենց՝ հազիվ ծայրը ծայրին հասցնող հարևանների նկատմամբ»։ Համաձա՞յն եք, որ այս աջակցությունը վնասում է մրցակցությանն ու անհավասար մոտեցում է։

-Կառավարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական ոլորտը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում է գերակա ճյուղ։ Եթե մենք ասում ենք, որ որևէ ճյուղ համարվում է գերակա մեր տնտեսության մեջ, դա նշանակում է, որ այդ ճյուղն արտոնություններ պետք է ունենա այլ ճյուղերի համեմատ։ Կան գլոբալ պրոցեսներ, որոնք կարելի է համարել մեր ճյուղի համար ֆորսմաժորային իրավիճակ, և այդ գլոբալ պրոցեսների արդյունքում, կարծում ենք, որ պետք է այդ ոլորտի ընկերություններին, մասնավորապես, այն ընկերություններին, որոնք ծառայությունների արտահանմամբ են զբաղվում և արտարժույթի արժեզրկման արդյունքում վնասներ են կրում, որոշակի աջակցություն ցույց տալ։ Խոսքը չի վերաբերում նրան, որ մենք աջակցություն ենք ցույց տալիս հավերժ, խոսքն անցումային փուլի մասին է՝ մինչև այդ ընկերությունները կարողանան տրանսֆորմացնեն իրենց բիզնեսը ներկայում ստեղծված իրավիճակի համաձայն։ Եկեք չմոռանանք, որ այս ճյուղի ընկերությունները համարվում են ոլորտային խոշոր հարկատուներ, և եթե Կառավարության ծրագրին ուշադրություն դարձնեք, աջակցությունը տրամադրվում է այդ ընկերություների վճարած հարկերից, ոչ թե այլ հարկերից։ Այսինքն՝ եթե գումարային ուղղակի նայենք, այդ շրջանակներում է այդ գումարը տրամադրվում ընկերություններին։ Այդ առումով, կարծում ենք, որ ոլորտին ուշադրությունը պետք է, և համապատասխան աջակցություն ցույց տալը պետք է։ Իհարկե, մենք կարող ենք երկար քննարկել այդ գործիքակազմը, արդյո՞ք դա ճիշտ գործիքակազմ է, բայց նման իրավիճակներում, որքան պատմությունը ցույց  է տալիս, ինչպես նաև եղավ Covid-ի ժամանակ, կարևորը, որ տվյալ ժամանակահատվածում այդ աջակցությունը տրամադրվի, որովհետև մինչև մտածենք, թե ինչ գործիքակազմ ընտրենք, արդեն դժվար ժամահակահատվածներն էլ կանցնեն, աջակցության կարիքն էլ չի լինի։

-Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել, որն ուղղված է մինչև գալիքն տարվա վերջ ՏՏ ոլորտի աջակցությանը երկարացնելուն։ Ինչո՞վ է պայմանավորված այդ քայլը։

-ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցման ծրագիրը գործում է 2015 թվականից, խոսքը վերաբերում է հարկային արտոնություններ տրամադրելուն մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններին, որի ներքո շահութահարկից ամբողջությամբ ազատվում են այդ ընկերությունները և եկամտային հարկը 10%-ի չափով են վճարում։ Այդ օրենքը 2018 թվականին ևս երկարացվեց և գործում է մինչև այս տարվա վերջ։ Մենք ներկայացրեցինք նոր ծրագիր և, ինչպես Ազգային ժողովում ես հնչեցրեցի վերջերս, ստացանք համապատասխան հաղորդագրություն OSCD կազմակերպության կողմից, որի որոշ պայմանագրերի Հայաստանն անդամակցել է։ Այդ պայմանագրերի ներքո մենք շահութահարկի ազատման այդ արտոնությունը, մասնավորապես, բիզնեսների, որոնք մոբիլ են և կարող են տեղափոխվել հեշտությամբ մի երկրից մյուս երկիր, չպետք է տանք, հակառակ դեպքում, մենք խթանում ենք, որպեսզի մեր գործընկեր երկրներից այդ բիզնեսները տեղափոխվեն Հայաստան, և դա հավասար պայմաններ է ստեղծում երկրների մեջ, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսները պահել։ Բայց, ցավոք, մեր առաջարկած գործիքակազմն արդեն այս համաձայնագրի շրջանակում չէր կարող գործել, և մենք ստիպված պայմանավորվածություն ձեռք բերեցինք, Ֆինանսների նախարարությունը պայմանավորվածություն ձեռք բերեց, որ գործիքակազմը շարունակվի ևս մեկ տարի, և դա մեզ համար է հանդիսանում անցումային փուլ։ Մի խոսքով, որպեսզի կարողանանք նոր գործիքակազմ մշակել մեր ոլորտի ընկերությունների ստեղծման, զարգացմանն ուղղված։ Եվ արդեն իսկ աշխատանքները սկսել ենք այն ընկերությունների հետ, և մյուս տարվա ընթացքում կունենանք շատ ակտիվ քննարկումներ սրա հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոզա Խաչատրյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: