Երևանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիան` 203 միավորով: Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` ստանալով 180 միավոր: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը` 161 միավորով: Մեր պատվիրակ 13-ամյա Նարե Ղազարյանը ելույթ ունեցավ 15 համարի ներքո` կատարելով «DANCE!» երգը։ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվում էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցում էր 16 երկիր։ …

