Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։ Մենակատար՝ դաշնակահար Վահագն Հայրապետյան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը․ տեղեկացնում են Հայաստանի պետական …

