Բարձր պարիսպներից այն կողմ. Փաշինյանի խոստացած Նոր Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Խորհրդարանի շենքը շրջապատող պարիսպների բարձրությունը նախկին 1․5 մետրի փոխարեն այժմ 3 մետր է։ Դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ որոշումը Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, համենայն դեպս, այսպես են հիմնավորում։

Հայաստանի քաղաքացիների առաջ ԱԺ-ի դարպասները բացվեցին հեղափոխությունից հետո, և մոտ մեկ տարի հնարավոր էր առաց խոչընդոտներիի այգում զբոսնել, լուսանկարվել, բայց երբ հերթը հասավ ակցիաներին, և Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները որոշեցին մտնել այգի ու այնտեղ քննարկում անցկացնել, դարպասները նրանց առջև փակվեցին։ Իսկ ահա մեկուկես տարի անց խորհրդարանի՝ պարբերաբար բացվող և փակվող դարպասները զոդվեցին վերջնականապես։

Դարպասների փակվելուն նախորդել էր Հայաստանի պարտությունը Արցախյան 44-օրյա պատերազմում, նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը հաջորդած ներքաղաքական լարված զարգացումները, երբ ներխուժում եղավ պետական մի շարք շենքեր։ Հենց այս ֆոնին էլ անվտանգային լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը մատնանշելով՝ իշխանությունը որոշեց՝ քաղաքացիների առջև փակ դռներ, ամեն դեպքում, պետք է լինեն։

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված և մոտ 20 ամիս անց մանդատից հրաժարված Գայանե Աբրահամյանը, սակայն, շեշտում է՝ պատգամավորական գործունեությունը դադարեցնելու որոշման գլխավոր պատճառներից հիմնականն այն էր, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից և քաղաքացիներին տված խոստումներից։ Ըստ Աբրահամյանի՝ այժմ արձանագրվում են այնպիսի խնդիրներ, որոնք անգամ նախկին իշխանությունների օրոք չեն եղել։

Ու թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ անվտանգային բոլոր խստացված միջոցառումները կապում են հետպատերազմական իրավիճակի հետ և չեն ընդունում, որ ժողովրդավարական արժեքներից և թափանցիկ ու հաշվետվողական լինելու իրենց խոստումներից հեռացել են, այդուհանդերձ, քաղհասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հակառակն են պնդում։ Օրինակ, լրագրողական կազմակերպությունների դիտարկմամբ՝ հասկանալի չէ, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել դեմ առ դեմ մամուլի ասուլիսներ կազմակերպելուց։

Երկրի վարչապետը վերջին անգամ լրագրողներին հանդիպել և նրանց հարցերին պատասխանել է 2020 թվականի հունվարին՝ Կապանում։ Դրանից հետո արդեն մի քանի անգամ հնարավորություն է եղել առցանց ձևաչափով հարցեր ուղարկել վարչապետին, իսկ վերջին շրջանում այդ հնարավորությունն էլ արդեն չկա։ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հարցազրույց է տալիս միայն Հանրային հեռուսաընկերությանը։ Թե ինչո՞ւ՝ մեկ անգամ բացատրություն փորձեց տալ ինքը՝ Փաշինյանը, երբ մի խումբ լրատվամիջոցներ բոյկոտեցին ու հրաժարվեցին առցանց ասուլիսին հարցեր ուղարկել վարչապետին՝ կոչ անելով վերադառնալ ասուլիսի դասական ձևին։

Եվ մինչ Փաշինյանն իր պատկերացրած այս սցենարներից խուսափելու համար, ըստ էության, հրաժարվել է լրագրողների հետ ուղիղ շփումներից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը պնդում է, որ Փաշինյանի հաղորդակցության ձևն այս փուլում ամենաարդյունավետն է։

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ եթե վարչապետի՝ ասուլիսներով հանդես չգալու պատճառը զգուշավորությունն է, ապա այդ որոշումն արդարացված չէ։ Ասուլիսներից հրաժարվելուն զուգահեռ, միևնույն է, Փաշինյանը տարբեր հարթակներից հնչեցնում է այնպիսի հայտարարություններ, որոնք, ըստ Աբրահամյանի, լուրջ խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի արտաքին մարտահրավերների ուղղությամբ աշխատելիս։

Լրագրողները վերջին 1 տարում զրկված են նաև խոսնակի միջոցով այս կամ այն կարևոր հարցի շուրջ վարչապետից պարզաբանում ստանալու հնարավորությունից։ 2021-ի նոյեմբերից, երբ հրաժարական տվեց Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, այդ հաստիքը թափուր է մնում։ Եվ չնայած իշխանության որևէ պաշտոնյա չի ընդունում, որ տեղի ունեցող գործընթացները հակասում են 2018 թվականին տված իրենց խոստումներին, միևնույն է, ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ փաստերն այլ բանի մասին են վկայում։

Իսկ մինչ այդ, իրենց ժողովրդավար հռչակած իշխանականները խորհրդարանի երբևէ եղած ամենաբարձր պարիսպներից ներս շարունակում են պնդել, թե իրենք ժողովրդի ընտրյալներն են և, իհարկե, չեն հրաժարվի տոնական պարգևավճարներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան