Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սարուխան համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավական գործընթաց սկսելու համար

Լուրեր

29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, իրավասու լինելով վերահսկելու համայնքի բյուջեի կատարումը, իր ծառայողական պարտականությունները չի իրականացրել:

«Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն` որպես տրանսպորտային միջոցների գույքահարկ, հավաքագրել է 13 մլն 508 հազար 328 դրամ և հափշտակել: Այնուհետև, որպես վնասի վերականգնում, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին է տվել նշված գումարը և տույժ-տուգանքի 14 մլն 113 հազար 894 դրամը:

Իր հերթին Ի.Բ-ն, 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ի դրդչությամբ, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, հավաքագրված գումարներից համայնքի բյուջե չմուտքագրելով յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն 950 հազար դրամ և հանձնել է համայնքի ղեկավար Հ.Չ.-ին (Հ.Չ.-ն մահացել է 2017 թվականին, և նշված գումարը չի վերադարձվել): Իսկ Ի.Բ.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գումարներից հափշտակել է ևս 11 մլն 934 հազար 454 դրամ:

2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, տեղյակ լինելով վերը նշվածի մասին, խմբային շահերից ելնելով, իր ծառայողական պարտականությունները դիտավորությամբ չի կատարել, այն է՝ պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի բյուջեի կատարման նկատմամբ և ոչ մի միջոց չի ձեռնարկել նշված գումարը համայնքի բյուջե վերադարձնելու ուղղությամբ: Արդյունքում, Սարուխան համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 884 հազար 454 դրամ գույքային վնաս:

Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ին և նույն համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):

Հիմնավորվել է նաև, որ 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ն կատարել է 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք (առանձնապես խոշոր չափերով յուրացման դրդչություն), սակայն նկատի ունենալով, որ նա 2017 թվականի օգոստոսի 29-ին մահացել է, որոշում է կայացվել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Դատաքննության ընթացքում՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ն ևս մահացել է. որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել:

Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն վերականգնել է իր կողմից պատճառված վնասը: Նրա նկատմամբ կիրառվել է համաներում:
2022 թվականի հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռով՝ Սարուխանի համայնքապետի պաշտոնակատար հանդիսացած Լ.Ա.-ն մեղավոր է ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:

Համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով քաղաքացիական հայց հարուցելու համար Գեղարքունիքի մարզի դատախազությունը համապատասխան միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիք մարզի Գավառի համայնքապետարան»,- ասված է հաղորդագրության մեջ: