Ավարտվել է թունավորումից 2021-ին Վանաձորի 21-ամյա բնակչուհու՝ կյանքից զրկվելու դեպքի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ-ն զգուշացնում է

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը, ով Վանաձոր քա­ղա­քի Զորյան փողոցի բնակարաններից մեկում բնակվել է վարձակալական հիմունքներով, մահացել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մահվան անմիջական պատճառ է հանդիսացել արյունը ախտահարող թույնով՝ կարբօքսի-հեմոգլոբինով օրգանիզմի էկզոգեն սուր ընդհանուր թունա­վո­րումը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված բնակարանի համասեփականատերը 2020թ. ինքնագլուխ կերպով բնակարանի խոհանոցում տեղադրել է գազամատակարարման նախագծով չնախատեսված «URAN» մոդելի 12լ տարողությամբ գազի ջրատաքացուցիչ սարք՝ չնախատեսելով իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը։ Այդ կերպ նա խախտել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի «Ներտնային գազասպառ­ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման», ինչպես նաև` «Բնա­կան գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի պահանջները։ Դրանցով սահմանվում է, որ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սաքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին և ինքնակամ միացումներ չկատարել։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Լոռու ԳՀՏՍԾ Վանաձորի տեղամասի աշխատակիցը, սպասարկելով նաև վերոհիշյալ հասցեի բնակա­րանը, վերջին անգամ 2021թ. օգոստոսին հիշյալ հասցեի ներտնային գազասպառ­ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամա­նակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից նշված ջրատաքացուցիչը նախագծային խախտ­­մամբ տեղադրելու փաստը, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա շահագործման անհամապատաս­խա­նութ­յունը: Նա նաև միջոցներ չի ձեռնարկել սարքի գազամատակարարումը դա­դա­րեցնելու, գազասպառման համակարգը նախագծային տեսքի բերելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքե­լու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս ևս խախտել է նշված պայմանագրով սահմանված պահանջները։

Վերոնշյալ խախտումների արդյունքում ջրատաքա­ցուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսի-հեմոգլո­բին թույնից օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնա­­կա­րա­նում ժամանակավորապես բնակվող 21-ամյա աղջիկը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեա­­կան օրենսգրքի 279-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենս­գրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), իսկ բնակարանի համասեփականատիրոջը՝ 165-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է գազասպառող ազգաբնակչությանը՝ զերծ մնալ ինքնագլուխ կերպով, առանց համապատասխան կանոններով և պայմանագրային պահանջներով սահմանված ընթացակարգերը պահպանելու, բնակարաններում, առանձնատներում և այլ փակ օբյեկտներում գազամատակարարման նախագծով չնախատեսված սարքեր տեղադրելու, այդպիսիք փոխարինելու, գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու փորձերից։ Դրանք կարող են բերել ողբերգական հետևանքների, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։