Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ, հավաքականի …

