Վճարել Ռուսաստանին, գնել Հնդկաստանից. սպառազինության շուրջ Հայաստանի դեգերումները 2022-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Բոլորը

Հայաստանը մի քանի հարյուր մլն դոլար է վճարել, բայց չի ստացել զենք։

ՀՀ-ն Հնդկաստանից սպառազինություն է գնում։

Սրանք Զինված ուժերի սպառազինության համալրման հետ կապված տարվա երկու ամենաաղմկոտ նորություններն էին։

2020 թվականի պատերազմի ընթացքում հայկական բանակը կորցրել էր սպառազինության հսկայական քանակություն, որը պետք էր վերականգնել։ Այնինչ՝ 2022-ի տարեսկզբից մութ ամպեր կուտակվեցին այդ պլանների վերևում։

Նախկինում Հայաստանն իր սպառազինության մեծ մասը գնել է Ռուսաստանից։ Երբ Մոսկվան պատերազմ սկսեց Ուկրաինայում, ռազմական փորձագետները ներքին զրույցներում սկսեցին մռայլ կանխատեսումներ անել․ Ռուսաստանը կա՛մ չի կարողանա զենք տրամադրել Հայաստանին, կա՛մ չի կարողանա դա անել էժան գներով ու բավարար քանակով։

Բայց որևէ մեկը չէր կանխատեսում, որ Ուկրաինայի պատերազմը տևելու է այնքան երկար, որ թևակոխելու է հյուծման փուլ, երբ կողմերը համարյա դատարկում են իրենց զինանոցները։

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանն ունի՛ փող զենք գնելու համար, բայց այդ զենքը գնելու շուրջ պայմանավորվելու, տեղ հասցնելու հարցերում խնդիրներ կան։

«Մենք դեպքեր ունենք, երբ հարյուրմիլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից»,- նշեց Փաշինյանը։

Քանի որ կառավարության ղեկավարի այս խոսքերում Ռուսաստանի անունն ուղիղ չէր հնչում, դա իր վրա վերցրեց մերձկառավարական տելեգրամյան ալիքներից մեկը՝ բացահայտելով, որ խոսքը հենց Մոսկվայի կողմից պայմանավորվածությունների չկատարման մասին է։

Ըստ այդ հրապարակման՝ Հայաստանը շուրջ մեկ տարի առաջ 500 մլն դոլարի սպառազինության պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, վճարել է 400 մլն դոլար կանխավճար, բայց Ռուսաստանն այդպես էլ չի մատակարարել։

Սեպտեմբերին Հնդկաստանի մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե հնդկական արտադրող ընկերությունները Հայաստանի հետ ստորագրել են զենքի մատակարարման պայմանագրեր՝ շուրջ 250 մլն դոլար արժեքով։ Հիշատակվում էին «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը՝ ռուսական «Գրադ»-ների և «Սմերչ»-երի հնդկական տարբերակները։ Սակայն հավանական է, որ սրանից բացի՝ կան նաև սպառազինության այլ մատակարարումներ, որոնց մասին հրապարակային չի խոսվել։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ տեղյակ է որոշ գնումներից և բավարարված չէ, քանի որ առաջնահերթությունները հաշվի չեն առնվել։

Սակայն քաղաքական ղեկավարությունը տարվա ընթացքում շարունակում էր պնդել, որ Զինված ուժերն արդիականացվում են, դրա համար մշակվում են փաստաթղթեր և այլն։ Ընդդիմությունը պնդում էր՝ եթե այդպիսի բան լիներ, կնկատեին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան