Սևծովյան մարդասիրական միջանցքով արտահանվել է ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ, այն կարող է օգտագործվել սննդամթերքի այլ տեսակների արտահանման համար։ Այս մասին կիրակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունները տալիս է նրա վարչակազմը։

