ԱԱԾ-ն առաջարկում է օտարերկրյա քաղաքացիներին պետական գաղտնիքին հասանելիություն տալ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքներին իրազեկ լինելու իրավունք տալ։ Նախագիծից Factor.am-ը տեղեկացավ, որ, ըստ ԱԱԾ-ի` առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված` չեն բավարարում ՀՀ կառավարության N 545 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին և հնարավոր չի լինում տրամադրել պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք:

Նախագծի ընդունմամբ՝ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին կտրվի հնարավորություն` առչնվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին՝ առանց համապատասխան պահանջների պահպանման: Այդուհանդերձ, օտարերկրյա քաղաքացիներին պետական ու ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հեշտությամբ չեն տրամադրվի։ Նախագծում նշված է, որ նրանց տեղեկությունները կփոխանցվեն հատուկ ստուգում անցնելուց և ԱԱԾ-ի դրական եզրակացությունը ստանալուց հետո։ Այս նախագիծն արդեն ՀՀ կառավարությունում է։

Նարեկ Կիրակոսյան