Ազգային ժողովը Լաչինի հարցով արտահերթ նիստ է հրավիրել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նշենք նաև, որ Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

