Ադրբեջանը 2022-ին 145 զինծառայողի կորուստ է ունեցել․ զեկույց

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Ադրբեջանական բանակը 2022 թվականին 145 ծառայող է կորցրել։ Այս մասին ասվում է Ռազմական հետազոտությունների Կասպյան ինստիտուտի զեկույցում։ Նշվում է, որ 145 զինծառայողից 87-ը մահացել է մարտական պայմաններում, 58-ը՝ ոչ մարտական։ Այս կազմակերպությունը գործում է Գերմանիայում 2015 թվականի փետրվարից ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլիի ղեկավարությամբ, որը 2003 թվականից ղեկավարում է Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնը։ Նշվում է, որ հայկական կողմի հետ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստների թիվը 87 է, երկու զինծառայող էլ պայթել է ականի վրա։

Ինչ վերաբերում է ոչ մարտական ​​կորուստներին, ապա 11 զինծառայող մահացել է ավտովթարից, 9-ը` հիվանդությունից, 6-ը` ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, ևս 6-ը`անհայտ պատճառներից, 4-ը` դժբախտ պատահարներից, իսկ 22 զինծառայող էլ  ինքնասպանություն է գործել:

Զեկույցում ասվում է, որ մահացածներից 105-ը ՊՆ-ի ներկայացուցիչ է եղել, 32-ը՝ Պետական սահմանապահ ծառայության, 4-ը՝ Նախիջևանի առանձին համազորային բանակից, 3-ը՝ նախագահի անվտանգության ծառայությունից, մեկական՝ ներքին զորքերից ու ԱԻՆ-ից։

Նշվում է նաև, որ 2022 թվականին տարբեր պատճառներով տուժել և վիրավորվել է 304 զինծառայող։ Ինստիտուտը նաև նշում է, որ 2021 թ-ի հետ համեմատ՝ կորուստների թիվն ավելացել է․ այն ժամանակ եղել է 18 մարտական ​​կորուստ և 66՝ ոչ մարտական։

Էմմա Չոբանյան