Ադրբեջանը ռուսական ուղղաթիռ խոցելու փորձ ունի․ Արցախի օդանավակայանի գործարկումը քաղաքական խնդիր է․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

Այսօր Արցախի Օպերատիվ շտաբի նիստից հետո հայտնի դարձավ, որ կներդրվի կտրոնային համակարգ, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Խանութների ցուցափեղկերը գրեթե դատարկ են։ Կառավարությունն է պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին։ Factor TV-ն Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է ռուս խաղաղապահներին, որ նրանք Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելով՝ իրականացնեն Հայաստանից հումանիտար բեռների փոխադրումներ դեպի Արցախ։ Պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռներ էին տեղափոխում Արցախ, ինչո՞ւ հիմա չանել նույնը։ Փորձագետներից որոշների գնահատմամբ՝ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կվնասի հումանիտար բեռով բեռնված ռուսական օդանավը։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Բաքվի կողմից ռուսական օդանավի չեզոքացումը միանգամայն հնարավոր սցենար է․

«Դժվար չի պատկերացնել, որ Ադրբեջանը կհարվածի ռուսական օդանավին, որովհետև Ադրբեջանը նաև փորձ ունի այդպիսի։ Հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Նախիջևանի կողմից խոցեցին ռուսական ուղղաթիռ։ Նման փորձ ունի նաև Թուրքիան։ Օդանավակայանի փորձարկումը, պարզ է, որ տեխնիկական խնդիր չէ՝ քաղաքական է։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտներ ստեղծել, թույլ չտալ, որպեսզի օդանավակայանը գործարկվի»,- ասաց Արցախի արտգործնախարարը։

Դավիթ Բաբայանը թեև շատ կարևոր է համարում օդանավակայանի գործարկումը, սակայն այդուհանդերձ պնդում է՝ դա չի կարող երկարատև լուծում լինել․ անհրաժեշտ է անպայման բացել Լաչինի միջանցքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան