Լավրովը խոստովանեց՝ ՌԴ-ն կա՛ միջանցքի փակման հարցում․ օդով բեռ չի տանի Արցախ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ինչո՞ւ ՌԴ-ն Գյումրիի իր ռազմաբազայից հումանիտար բեռներ չի տեղափոխում Արցախ․ ռուսների տիրապետության ներքո է Ստեփանակերտի օդանավակայանը։ 2020-ի պատերազմի ավարտից մի քանի օր անց էլ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ միացրել է ՀՀ-ի և ԼՂ-ի հակաօդային պաշտպանության համակարգը։ Այսինքն՝ ՌԴ-ն ունի վերահսկողություն թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի օդային տարածքի վրա՝ դատելով այդ հայտարարությունից։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ իրապես հնարավոր է ռուսական օդանավով բեռների մատակարարումը Արցախ, ուղղակի ՌԴ-ն չի ուզում անել դա․ «Մենք պետք է հասկանանք, որ այդ ճանապարհը փակեց ո՛չ միայն Ադրբեջանը, այդ պրոցեսում կա նաև Ռուսաստանը։ Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ կան նախապայմաններ, ինքն ի պաշտոնե խոստովանում է, որ ՌԴ-ն կա Լաչինի միջանցքի փակման հարցում»։

Հունվարի 3-ին ՀՀ ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի փակման հարցով տարածել էր հայտարարություն, որում բացի Ադրբեջանին ուղղված շրջափակումը վերացնելու պահանջից, կար ուղերձ նաև ՌԴ-ին։ Հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը երաշխավորում է միջանցքով երթևեկության անվտանգությունը, իսկ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ ակնկալում է ՌԴ-ից հստակ ջանքեր՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն:

Քաղաքագետը ՀՀ իշխանություններին առաջարկում է կրկին դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, բայց այս անգամ որպես Ադրբեջանի հետ միասին միջանցքը բլոկադայի ենթարկող կողմ նշել նաև ՌԴ-ին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան