Հայ-թուրքական առևտուր. Անկարայի քայլը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրքիան վերացրել է օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի համար։ Այս մասին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց  հունվարի 6-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Երևանն ու Անկարան կսկեն ուղիղ՝ օդային ճանապարհով  բեռներ ներմուծել և արտահանել։  

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող Երևանի ու Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սըրդար Քըլըչը դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին էին օդային ճանապարհը բեռների, իսկ ցամաքային ճանապարհը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Վերջինից դեռ նորություն չկա։

30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիայի և Հայաստանի շփումներում սա, ըստ էության, առաջին գործնական քայլն է։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օդային բեռնափոխադրումների  իրականացումը դրական է համարում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի թիմակցի՝ սահմանները բացվում են, ապրանքաշրջանառության ծավալները ընդլայնվում են, ինչը տնտեսության համար դրական դինամիկա է։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ոգևորված չէ հայ-թուրքական օդային ճանապարհի բացմամբ։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի պատգամավորը շեշտում է՝ հայկական շուկան խոցելի է թուրքականի առջև։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև կարծում է, որ Էրդողանի վարչակազմը օդային բեռնափոխադրումների համար ճանապարհը բացել է Փաշինյանի հնչեցրած այն մտքին ի պատասխան, թե ՀՀ տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է։ Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսոով հրաժարվում է Արցախի անվտանգության ապահովումից։  

Այնուհանդերձ, նշենք, որ Անկարան օդային ճանապարհը բացում է Բաքվի կողմից Արցախի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի՝ շուրջ մեկ ամիս փակ պահելու ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անձամբ է հայտարարել, որ այս հարցում ևս աջակցում են Ադրբեջանին։ ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե այս պարագայում ինչպես են պատկերացնում համագործակցությունը թշնամական տրամադրված պետությունների հետ։ Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ այս գործընթացները միմյանց հետ կապ չունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան